ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը նախագահական ընտրություններում չի սատարի Թրամփին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Մայք Փենսը հրաժարվել է աջակցել Թրամփին 2024 թվականի նախագահական ընտրություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փենսն այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Սա չպետք է անակնկալ լինի, այս տարի ես չեմ աջակցի Դոնալդ Թրամփին»,- հարցազրույցից նրա խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքսը»-ը:

Մայք Փենսի խոսքով ՝ ինքը չափազանց հպարտ է թե իր, թե Թրամփի ՝ իշխանության ղեկին գտնվելու ընթացքում ունեցած ձեռքբերումներով, սակայն այժմ իր և Թրամփի միջև խորը տարաձայնություններ կան:

Ըստ աղբյուրի՝ Փենսը հրաժարվել է ասել, թե ում օգտին է քվեարկելու 2024 թվականի նախագահական ընտրություններում, սակայն նա հասկացրել է, որ դա Բայդենը չի լինելու:

«Ես երբեք չեմ քվեարկի Ջո Բայդենի օգտին, քանի որ ես հանրապետական ​​եմ»,- ասել է նա։

Հայերեն Русский

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել