Իսրայելը Գազայում օգնության սպասող բնակիչների վրա կրակելու մեջ մեղադրել է պաղեստինցի զինյալներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ իր զինվորականներն առնչություն չունեն խաղաղ բնակիչների գնդակոծման հետ, որոնք մարտի 14-ին Գազայի հատվածի հյուսիսում սպասում էին մարդասիրական օգնության ավտոշարասյան ժամանմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն հայտնել է, որ զինված պաղեստինցի արմատականներն են կրակ բացել մարդկանց վրա, երբ նրանք սպասում էին հումանիտար օգնությամբ 31 բեռնատարների ժամանմանը։

«Ավտոշարասյան՝ հումանիտար միջանցք ժամանելուց մոտավորապես մեկ ժամ առաջ զինված պաղեստինցիները կրակ են բացել, մինչ Գազայի խաղաղ բնակիչները սպասում էին օգնությամբ ավտոշարասյան ժամանմանը։ Մինչ օգնությամբ բեռնատարները մտնում էին, պաղեստինցի զինյալները շարունակում էին կրակել, իսկ Գազայի բնակիչների ամբոխը սկսել էր թալանել բեռնատարները։ Բացի այդ, Գազայի մի շարք խաղաղ բնակիչներ վրաերթի են ենթարկվել բեռնատարների կողմից», - ասված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ։

ԻՊԲ-ն ընդգծել է, որ գիշերը տեղի ունեցած միջադեպի փաստով կատարվել է հանգամանալից նախնական ստուգում, որը ցույց է տվել, որ իսրայելցի զինվորականները կրակ չեն բացել Գազայի Քուվեյթի հրապարակի տարածքում գտնվող ավտոշարասյան վրա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել էին, որ Գազայի հատվածում օգնության սպասող պաղեստինցիների վրա իսրայելական երկու առանձին հարձակումների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, 150 մարդ՝ վիրավորվել։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ