ԱՄՆ-ում պտտահողմի պատճառով բազմաթիվ մարդիկ են տուժել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ինդիանայի նահանգի Վինչեստեր և Սելմա քաղաքներում պտտահողմի պատճառով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել, զոհեր չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Արձանագրվել են բազմաթիվ լուրջ վնասվածքներ, բայց թիվը չգիտեմ։ Չգիտեմ՝ որտեղ են նրանք», - հայտնել է Ինդիանայի ոստիկանության տեսուչ Դագ Քարթերը լրագրողներին։

Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով նահանգի ոստիկանությանը, հայտնել էր, որ պտտահողմի պատճառով Վինչեստերում 3 մարդ է մահացել։

Քարթերը շեշտել է, որ ոստիկանությունը մահվան դեպքերի մասին չի լսել։ Նա նաև հաստատել է, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր զոհերի մասին։

Վինչեստերում որոշ շենքեր և տներ ամբողջովին ավերվել են․ դրանց փլատակներում կարող են մարդիկ լինել։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ