Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամներն այս տարի 470 մլրդ դոլար կծախսեն պաշտպանության վրա․ Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականին ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակից երկրները պաշտպանության վրա կծախսեն 470 միլիարդ դոլար, ինչը կկազմի նրանց ընդհանուր ՀՆԱ-ի 2 %-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ։

«2024 թ. Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները 470 միլիարդ դոլար կներդնեն պաշտպանության ոլորտում, ինչը պատմության մեջ առաջին անգամ կկազմի նրանց ընդհանուր ՀՆԱ-ի 2 տոկոսը», - ասել է Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հավելել է, որ այս տարի անդամ երկրների երկու երրորդը կբավարարեն պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2 %-ին հասցնելու պահանջը, մինչդեռ 2014 թվականին ընդամենը 3 երկիր էր բավարարում այդ պահանջը։

Փետրվարին Ստոլտենբերգն ասել էր, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները 2024 թվականին առնվազն 380 միլիարդ դոլար կներդնեն պաշտպանության ոլորտում:

Դաշինքի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ 2023 թվականը դարձել է իններորդ տարին, երբ Եվրոպայում և Կանադայում պաշտպանական ծախսերն անընդմեջ շարունակել են աճել. անցյալ տարի դրանք աճել են 11 %-ով։

Հայերեն Русский

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին