Եվրահանձնաժողովն առաջարկել է բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ անդամակցության շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը։

«Մենք առաջարկել ենք, որ ԵՄ խորհուրդը սկսի Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, ինչպես նաև հաստատել բանակցային հարցերի շրջանակը, հենց որ Բոսնիա և Հերցեգովինան հետագա քայլեր ձեռնարկի Եվրոպական հանձնաժողովի զեկույցի առաջարկությունների վերաբերյալ», - տեղեկացրել է Շեֆչովիչը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի՝ ԵՄ-ին միանալու շուրջ։ Կառույցից հաղորդել էին, որ այդ երկիրն ակնհայտ առաջընթաց է գրանցել Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ, ներառյալ արտաքին քաղաքականությունը, ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարը:

ԵՄ առաջնորդները դեռևս 2022 թվականի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պաշտոնապես հավանություն են տվել Բոսնիա և Հերցեգովինային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելուն։ 2023 թվականի նոյեմբերին Եվրահանձնաժողովն առաջարկեց սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները հենց որ ձեռք բերվի չափանիշներին ու պահանջներին համապատասխան մակարդակը։

Հայերեն Русский

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին