Ռումինիայի նախագահը մտադիր է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ծանուցել է, որ պաշտոնապես առաջադրում է երկրի նախագահ Կլաուս Յոհանիսի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։

«Ռումինիան ՆԱՏՕ-ի մյուս անդամներին ծանուցել է, որ մտադիր է առաջադրել երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ չի մեկնաբանում տեղեկատվությունը, սակայն կառավարության աղբյուրները հաստատել են տեղեկությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ում թեկնածությունը պաշտպանել են ԱՄՆ-ը, Գերմանիան և Ֆրանսիան, չի կարող բավարար ձայներ հավաքել արևելյան դաշնակիցների՝ Բուլղարիայի, Հունգարիայի, Թուրքիայի և Ռումինիայի առարկության պատճառով։ Սպասվում է, որ ԱՄՆ-ն կհայտարարի ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի անունը հունիսին Վաշինգտոնում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ