Համացանցում տարածվել է Իվանովոյի մարզում Իլ-76-ի կործանման տեսանյութը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Իվանովոյի մարզում պլանային թռիչքի ժամանակ Իլ-76 ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման պահի տեսանյութը տարածվել է համացանցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը նկարահանել են տեղի բնակիչները։

Կադրերում երևում է, թե ինչպես է այրվում ինքնաթիռի շարժիչը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավիավթարը տեղի է ունեցել մարտի 12-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում։ Ըստ տարբեր Տելեգրամ ալիքների՝ ինքնաթիռն ընկել է Բոգոռոդսկոյե գյուղի մերձակայքում, դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ինքնաթիռում եղել է 15 մարդ՝ անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր։ Նրանք, ենթադրաբար, զոհվել են, սակայն ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես չի հայտնել ինքնաթիռում գտնվողների ճակատագրի մասին։

Հայերեն Русский

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին