Միջազգային

Իլ-76 ինքնաթիռի կործանման հետևանքով ՌԴ-ում 15 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Իլ-76 ինքնաթիռի կործանման հետևանքով ՌԴ-ում 15 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Իվանովոյի մարզում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել պլանային թռիչքի ժամանակ, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Ինքնաթիռում եղել են անձնակազմի 8 անդամ և 7 ուղևոր: Ենթադրաբար, նրանք բոլորը զոհվել են:

«Ներկայումս մոտակայքում գտնվող բնակչության կյանքին վտանգ չի սպառնում», - գրել է Իվանովոյի շրջանի ղեկավար Սերգեյ Նիզովը VKontakte սոցցանցի իր էջում։

Ռազմափոխադրական Իլ-76 ինքնաթիռի կործանման վայր է մեկնել հանձնախումբ՝ միջադեպի պատճառները պարզելու համար։ Նիզովը հավելել է, որ տեղում աշխատում են օպերատիվ խումբ և հատուկ տեխնիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում