ԱՄՆ-ն մշակում է իսլամաֆոբիային հակազդելու ազգային ռազմավարություն․ Բայդեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ վարչակազմը հակամուսուլմանական տրամադրությունների սրման ֆոնին ձեռնամուխ է եղել իսլամաֆոբիային հակազդելու ուղղությամբ ռազմավարության մշակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը իսլամական սուրբ Ռամադան ամսվան նվիրված հայտարարությունում:

«Իմ վարչակազմը մշակում է պատմության մեջ առաջին ազգային ռազմավարությունը՝ հակազդելու իսլամաֆոբիային և դրա հետ կապված կողմնակալության ու խտրականության ձևերին», - ասվում է Սպիտակ տան կողմից տարածված հայտարարությունում:

ԱՄՆ նախագահը խոսել է երկրում մուսուլմանների նկատմամբ ատելության աճի մասին։

«Այստեղ՝ տանը, մենք ականատես եղանք մուսուլման ամերիկացիների նկատմամբ ատելության ու բռնության սարսափելի աճի։ Իսլամաֆոբիան բացարձակապես տեղ չունի Միացյալ Նահանգներում», - ասել է Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը նաև անդրադարձել է Գազայի հատվածում ընթացող պատերազմին՝ հիշեցնելով, որ այն հանգեցրել է հսկայական թվով զոհերի: Նա հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի անխոնջ աշխատել առնվազն վեց շաբաթով անհապաղ ու կայուն հրադադար հաստատելու ուղղությամբ՝ պատանդների ազատ արձակման համաձայնագրի շրջանակներում»:

Ջո Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները «կշարունակի գլխավորել միջազգային ջանքերն ավելի շատ մարդասիրական օգնություն Գազա հասցնելու համար» ցամաքով, օդով և ծովով, ինչպես նաև «կաշխատի Իսրայելի հետ՝ ցամաքային մատակարարումների ընդլայնման ուղղությամբ»։

Հայերեն Русский

Վարդենիսի մշակույթի պալատում կայացել է Զոհրապ Թովմասյանի «Կյանքի գույներ» գրքի շնորհանդեսը

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը

Հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները

Հնդկաստանում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել Նյու Դելիում տեղատարափ անձրևների պատճառով

Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելն այս պահին հնարավոր չէ. Փաշինյանի ճեպազրույցը՝ ռուսական լրատվամիջոցներին

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 4000-ը

Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով