Podcast-Հարց բժշկին. ճարպակալումը հիվանդություն է, որը կարող է որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոն հանդիսանալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին ֆաստֆուդի, գազավորված ըմպելիքների և սխալ սնվելու սովորությունը հանգեցրել է ճարպակալման դեպքերի թվի կտրուկ աճի։ Ավելորդ քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են: Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը:

Ճարպակալման առաջացման պատճառների, դրանից բխող մի շարք խնդիրների շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ Լուսինե Առաքելյանի հետ։

Մասնագետը նշեց, որ ճարպակալումը համարվում է հիվանդություն, նույնիսկ խրոնիկական և կրկնվող, որը, կարելի է ասել, ամբողջ կյանքի ընթացքում պահանջում է հսկողություն։ Ըստ նրա՝ չնայած նրան, որ մարմնի քաշի վրա նաև ազդում են գենետիկական, վարքագծային, հորմոնալ գործոնները, ճարպակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում ֆիզիկական վարժությունների և սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով:

«Ճարպակալման առաջին պատճառներից է համարվում սննդակարգի սխալ վարքագիծը, երբ մենք սկսում ենք օգտագործել ավելի հեշտ յուրացվող ածխաջրեր, ճարպոտ սնունդ, արագ պատրաստվող վերամշակված սնունդ և միաժամանակ վարում ենք ֆիզիկական ոչ ակտիվ կայանք։ Հեռուստացույցի և համակարգչի դիմաց երկար են նստում, երեխաները բակ չեն իջնում և ակտիվ խաղեր չեն խաղում»,-ասաց Առաքելյանը։

Էնդոկրինոլոգ Լուսինե Առաքելյանը փաստում է, որ ճարպակալումը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, նույնիսկ երեխաների մոտ, սակայն տարիքի հետ հորմոնալ փոփոխությունների ու ոչ ակտիվ ապրելակերպի պատճառով ավելանում է ճարպակալման առաջացման վտանգը: Իսկ երեխաների պարագայում այն կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների երիտասարդացման, այսինքն` ավելի վաղ տարիքում երեխաների մոտ կարող է առաջանալ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային խնդիրներ և այլն։

Նման խնդիրներից խուսափելու, ինչպես նաև գեղեցիկ կազմվածք ունենալու համար մասնագետն ընդգծեց, որ պետք է առողջ սնվել. ցածր կալորիականությամբ և սննդանյութերով հարուստ մթերք օգտագործել՝ միրգ, բանջարեղեն և ամբողջական հացահատիկ, սահմանափակել քաղցրավենիքի օգտագործումը, կրճատել քաղցր ու գազավորված ըմպելիքի և ալկոհոլի օգտագործումը՝ դրանց փոխարեն օրվա ընթացքում շատ ջուր խմել և ֆիզիկական ակտիվ կյանք վարել։

Ճարպակալման հետևանքով առաջացած խնդիրների և մի շարք այլ կարևոր հարցերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը