Հասարակական

Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի կամրջից ընկած ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի կամրջից ընկած ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 10-ին, ժամը 11։24-ին ահազանգ է ստացել, որ Տանձավեր գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մետր) ընկել ձորը:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Ա. Հ.-ին (ծնված 1964 թ.) դուրս բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում