Սպորտ

Բռնցքամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարում մարտի 9-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարում մարտի 9-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 9-ին վարկանիշային մրցաշարում Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: 92 կգ քաշում կմրցի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը:

Նախօրեին իր երկրորդ հաղթանակը վարկանիշային մրցաշարում տոնել էր Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականից մրցակցությունից դուրս են մնացել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, 57 կգ Արթուր Բազեյանը:

Կանանց թիմից Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Տաթևիկ Խաչատրյանը և Էլիդա Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում