Երևանում եմ՝ հաստատելու մեր երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը․ Կիպրոսի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի արտաքին գործերի նախարարի կարծիքով՝ Երևան կատարած իր այցը ցույց է տալիս, որ Հայաստանի և Կիպրոսի հարաբերությունները գտնվում են գերազանց մակարդակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մամուլի համար արված հայտարարության ժամանակ այս մասին ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։

«Այս այցը մեր հաճախակի շփումների և տարբեր հարթակներում մեր բազմաթիվ հանդիպումների բնական արդյունքն ու շարունակականությունն է։ Ինչպես Դուք ասացիք, ես Երևանում եմ՝ հաստատելու մեր երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը, վերահաստատելու մեր պատրաստակամությունն ու կամեցողությունն՝ էլ ավելի խորացնելու մեր համագործակցությունը մեր ժողովուրդների միջև։ Սա մեր համատեղ պարտավորությունն է։ Սա խորը արմատացած պատմամշակութային կապերի վրա է հիմնված, որոնք մշակվել են մեր նախկին սերունդների կողմից, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի էլ ավելի բարելավենք այն»,- ասուլիսի ընթացքում ընդգծեց նախարարը։

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը:

Հայերեն English Français Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին