Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանը ԵՄ-ից կպահանջի վերանայել Կիևի համար առևտրային արտոնությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարշավան Բրյուսելից կպահանջի վերանայել Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո Եվրամիության կողմից Կիևին տրամադրված առևտրային արտոնությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին մասնակցելու համար Բուխարեստ մեկնելուց առաջ։

«Նաև կքննարկեմ այն փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան պաշտպանել Եվրոպայի և Լեհաստանի շուկաները և արտադրողներին: Փոփոխություններ ասելով՝ մենք նկատի ունենք ավելի մեծ կամ ավելի փոքր չափով այն պայմաններին վերադառնալու անհրաժեշտությունը, որոնք գոյություն ունեին առևտրի ոլորտում (ԵՄ-ի) և Ուկրաինայի ու այլ երկրների միջև նախքան պատերազմի սկիզբը», - Լեհաստանի վարչապետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2022 թվականի գարնանը որոշել էր մեկ տարի ժամկետով ժամանակավորապես չեղարկել ուկրաինական ապրանքների բոլոր մաքսատուրքերը, քվոտաները և սակագները։ 2023 թվականի հունիսին ԵՀ-ն այս միջոցը երկարաձգեց ևս մեկ տարով։

Լեհաստանում և ԵՄ մյուս երկրներում բողոքի ակցիաներին մասնակցող ֆերմերները Բրյուսելին մեղադրում են այդ կերպ ուկրաինացի և եվրոպացի գյուղատնտեսական արտադրողների միջև անազնիվ մրցակցության պայմաններ ստեղծելու մեջ:

Հայերեն Русский

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին