Թրամփը Բայդենին հրավիրել է բանավեճի «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ Ջո Բայդենին հրավիրել է բանավեճերի 2024 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ասելով, որ պատրաստ է դրանց մասնակցել «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը։

Թրամփը, որը Հանրապետական կուսակցության կողմից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի որպես 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, նման առաջարկ է արել իր Truth Social սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին՝ նրա վերջին հանրապետական հակառակորդը, դադարեցրեց իր ընտրարշավը:

«Մեր երկրի բարօրության համար կարևոր է, որ ես և Ջո Բայդենը բանավիճենք Ամերիկայի և ամերիկացի ժողովրդի համար այդքան կարևոր հարցերի շուրջ։ Հետևաբար, ես կոչ եմ անում բանավեճեր կազմակերպել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, ցանկացած տեղում», - գրել է Թրամփը՝ հավելելով, որ անհամբերությամբ սպասում է պատասխանի։

Բայդենի քարոզարշավի պատասխանը չի ուշացել:

«Ես գիտեմ, որ Դոնալդ Թրամփը ծարավ է ուշադրության․․․․ Բայց եթե նա այդքան հուսահատորեն ցանկանում է նախագահ Բայդենին փրայմ թայմում (խմբ․՝ հեռուստատեսության ամենամեծ դիտելիություն ունեցող ժամերին) տեսնել, ապա սպասելու կարիք չկա։ Նա կարող է միանալ տասնյակ միլիոնավոր ամերիկացիներին, որոնք վաղը երեկոյան դիտելու են Երկրի իրավիճակի մասին ելույթը (խմբ․՝ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձը Կոնգրեսին)», - Fox News Digital-ին ասել է Բայդենի նախընտրական քարոզարշավի հաղորդակցությունների գծով տնօրեն Մայքլ Թայլերը:

ԱՄՆ-ում անցկացված նախնական ընտրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ դեմոկրատ Ջո Բայդենը և հանրապետական Դոնալդ Թրամփը կլինեն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների երկու թեկնածուները։ Ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների՝ ամերիկացիները չեն ցանկանում տեսնել 77-ամյա Թրամփի և 81-ամյա Բայդենի միջև ևս մեկ ընտրապայքար։ Ըստ Reuters-ի՝ հարցումները վկայում են, որ երկուսն էլ քվեարկողների շրջանում ցածր վարկանիշ ունեն։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ