Իրանը կանխել է խորհրդարանական ընտրությունների խափանմանն ուղղված 200 կիբեռհարձակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Փորձագետների խորհրդի և Մեջլիսի (խորհրդարան) ընտրություններից մեկ ամիս առաջ կանխել է 200 կիբեռհարձակում, որոնք ուղղված էին ընտրական գործընթացի խափանմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին կից Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ գեներալ Ղոլամռեզա Ջալալին։

«Ընտրություններին նախորդող մեկ ամսում մենք հետ ենք մղել տարբեր մասշտաբի 200 կիբեռհարձակումներ: Հակառակորդը բոլոր ջանքերը գործադրել էր ընտրական գործընթացը խափանելու համար, բայց շնորհիվ այն բանի, որ մենք մեր ջանքերը կենտրոնացրել էինք երկրի անվտանգության ապահովման վրա, ընտրություններն անցան հանգիստ իրավիճակում», - ասել է նա։

Ըստ Ջալալիի տեղեկատվության` այդ ընթացքում Հետախուզության նախարարության և Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության մասնագետները «հետ են մղել մոտ հինգ խոշոր կիբեռհարձակումներ»։ Բացի այդ, «վերջին կես տարվա ընթացքում Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա իրականացվել է շուրջ 100 DDoS հարձակում»: Իրանցի զինվորականը հավելել է, որ կիբեռհարձակումները հիմնականում իրականացվել են արտասահմանից։

Իրանի Փորձագետների խորհրդի և Մեջլիսի (Խորհրդարանի) ընտրությունները տեղի են ունեցել մարտի 1-ին: Ընտրական շտաբի տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 41 %։ Փորձագետների խորհուրդը կառավարական մարմին է Իրանում, որում ընդգրկված են 88 հեղինակավոր աստվածաբաններ։ Դրա հիմնական գործառույթն է երկրի ղեկավարի և հոգևոր առաջնորդի ընտրությունը։ Մեջլիսը բաղկացած է 290 պատգամավորից։ Պատգամավորական լիազորությունների ժամկետը չորս տարի է։

Հայերեն

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս