Հասարակական

Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ոռոգելի կդառնա 315 հեկտար տարածք

2 րոպեի ընթերցում

Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ոռոգելի կդառնա 315 հեկտար տարածք

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում ավարտական փուլում է գտնվում Խելացի ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ կառավարության, Ճամբարակի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված միջոցներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 171 մլն դրամ, որից 80 մլն դրամը հատկացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, 58 մլն դրամը՝ ՀՀ կառավարությունը , 27 մլն դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը:

Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 30հազար խմ տարողությամբ ջրավազան, 15կվտ/ժամ հզորության արևային կայան, 45 լ/վ հզորության խորքային հոր և4142գծամետր ոռոգման համակարգ։

«Խելացի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները մեկնարկել են2022թվականի նոյեմբերից և այս պահին ավարտական փուլում են։ Հիմնովին ավարտված են արևային կայանի,խորքային հորի,ջրավազանի,ոռոգման արտաքին ու ներքին ցանցերի կառուցման աշխատանքները։ Մնում է տեղադրել միայն Խելացի էլեկտրոնային կառավարման համակարգը,որից հետո ոռոգման ողջ համակարգը կհանձնվի շահագործման։ Ծրագրի իրականացման շնորհիվ Շողակաթում այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկից ոռոգելի հողատարածքները կավելանան315հա-ով։ Նախատեսվում է ոռոգելի դարձած տարածքներում մշակել հիմնականում բարձրարժեք մշակաբույսեր,ստեղծել ինտենսիվ այգիներ»,-ներկայացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից։

2022 թվականին Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 4,7 մլն դրամով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման» ծրագրի շրջանակներում Շողակաթ գյուղում իրականացրել է 15 կվտ/ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում