Միջազգային

Նիկի Հեյլին Թրամփի նկատմամբ իր առաջին հաղթանակն է տարել Վաշինգտոնում կայացած նախնական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Նիկի Հեյլին Թրամփի նկատմամբ իր առաջին հաղթանակն է տարել Վաշինգտոնում կայացած նախնական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարող Նիկի Հեյլին, որը նախկինում եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը, հաղթել է Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան) կայացած նախնական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Հեյլին ստացել է ձայների 65,9 %-ը, իսկ Թրամփը՝ 33,2 %-ը։

Նիկի Հեյլիի քարոզարշավի թիմը հայտարարել է, որ նա ԱՄՆ պատմության մեջ առաջին կինն է, որ հաղթել է հանրապետականների փրայմերիզում։

Սա նաև 2024 թվականի ընտրարշավի ընթացքում նախկին նախագահի նկատմամբ նրա տարած առաջին հաղթանակն է։ Թրամփը հաղթող է ճանաչվել մինչ այս անցկացված բոլոր ութ նախնական ընտրություններում, մինչև ԱՄՆ մայրաքաղաքում պարտվելը։

Ըստ տարբեր կանխատեսումների՝ Թրափն, ամենայն հավանականությամբ, կհաղթի նախնական ընտրությունների արդյունքներով և նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կմրցի գործող նախագահ Ջո Բայդենի դեմ։

Մայրաքաղաք Վաշինգտոնում դեմոկրատների նախնական ընտրությունները կկայանան հունիսին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում