ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 3-ին, ժամը 14։37-ին ահազանգ է ստացել, որ Մալիշկա գյուղի 26-րդ փողոցի վերջնամասում այրվում է եղեգնուտ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։27-ին։ Այրվել է մոտ 8000 քմ խոտածածկույթ և 2 մեղվի փեթակ՝ մասամբ։