ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Կովկասում, սևծովյան տարածաշրջանում և Սիրիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա ասել է Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում:

Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը կայացել էր մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

Ֆիդանի խոսքով՝ երկկողմ համագործակցության հարցերին զուգահեռ, քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև՝ Կովկասում խաղաղության գործընթացը (Հայաստանի և Ադրբեջանի միջև - խմբ):

Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ բացի այդ, քննարկվել են նաև Սև ծովում անվտանգության խնդիրներին առնչվող՝ տարբեր խողովակներով իրականացվող գործընթացները: Ֆիդանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ավելի շատ ժամանակ հատկացնել Սիրիայի հարցի քննարկմանը:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս