Տարածաշրջանային

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 17:09-ին Պազարչիկի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

Անցյալ տարվա փետրվարի 6-ին Քահրամանմարաշ նահանգում 9 ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել, երկրորդի էպիկենտրոնը Էլբիստանի շրջանում էր։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքական իշխանությունները երկրաշարժերն անվանեցին «դարի աղետ», ավելի քան 53 հազար մարդ զոհվեց, ավելի քան 107 հազարը վիրավորվեց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում