Միջազգային

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը  չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել տիեզերքում

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը  չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել տիեզերքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի նախատեսում միջուկային զենք տեղակայել տիեզերքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

«Մենք արդեն ձեզ հետ քննարկել ենք այն լուրերի հարցը, որոնք արևմտյան որոշ գործիչներ տարածում են տիեզերքում միջուկային զենք տեղակայելու` մեր ենթադրյալ ծրագրերի մասին: Ես ասում եմ «ենթադրյալ», որովհետև նման ծրագրեր, ինչպես ես արդեն ասել եմ, և ինչպես մենք լավ գիտենք, մենք չունենք», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում