Հայտնի է, թե Շառլ Ազնավուրի որ քանդակը կկանգնեցվի շանսոնյեի անվան հրապարակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայտնի է հայազգի մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագծի հաղթող տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ ստացվել էր 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը: Հաղթող քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, ով 9 ձայնով առաջ է ընկել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգևի կարժանանա:

Ընտրող հանձնաժողովի կազմում 11-ն էին, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամները, ոլորտի մասնագետներ՝ նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ և այլք:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ անելու են հնարավորը, որ մինչև տարեվերջ հուշարձանը կանգնած լինի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

«Մենք ընդամենը կոնցեպտն ենք համաձայնեցրել, ընտրված տարբերակը մշակումներ կանցնի, որը կրկին հանրության ուշադրության կենտրոնում կլինի: Սա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կարևոր կատարվելիք աշխատանքներից մեկն էր: Նա մեր ազգի համար շատ մեծ նշանակություն ունի: Նա իր արվեստով, երգերով մեր ընտանիքները, մանկությունն ու երիտասարդությունն է լցրել: Վստահ եմ, որ այս քանդակը իրապես արտացոլելու է այն էներգիան, որը Ազնավուրը իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»,- ասաց քաղաքապետը:

Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն հայտնեց բոլոր այն քանդակագործներին, որոնք մասնակցել են մրցույթին:

«Ես տեսնում եմ, որ բոլորն իրենց հոգին ու սիրտը ներդրել են իրենց գործերում: Դժվար էր ընտրությունը կատարել, բայց լիահույս ենք, որ այն ինչ ընտրել ենք, կարդարացնի մեր և հասարակության սպասելիքները: Մենք այս քանդակի միջոցով տեսնում ենք նաև հասարակությանը: Հայրս այս քանդակում մենակ չէ, այլ իր հասարակության հետ, որը շատ կարևոր է»,-ընդգծեց Նիկոլա Ազնավուրը:

Նա տեղեկացրեց՝ Ֆրանսիայում տեղադրվող քանդակի աշխատանքներն ընթացքի մեջ են: Սակայն առաջինը կբացվի Շառլ Ազնավուրի անունը կրող այգին, որը լինելու է Փարիզի կենտրոնում:

Հայերեն Français Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ