2024 թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել 285 թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին առաջադրվել է 285 թեկնածու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը։

Մրցանակի համար առաջադրվել են 196 անհատ և 89 կազմակերպություն։ 2023 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 351 թեկնածու, սակայն առաջադրումների թվով ռեկորդային է եղել 2016 թվականը, երբ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 376 թեկնածու։

Մրցանակը կշնորհվի աշնանը՝ Նորվեգիայում։

Թեկնածուների ամբողջական ցուցակն ավանդաբար պահվում է խիստ գաղտնի և կարող է հրապարակվել պարգևների շնորհումից միայն 50 տարի անց:

Չնայած դրան, ամեն տարի այս կամ այն թեկնածուների առաջադրման մասին տեղեկություններ են հայտնվում զանգվածային լրատվամիջոցներում այն կազմակերպություններից կամ անձանցից, որոնք առաջադրելու իրավունք ունեն։

Ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ներ հայտնել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգի, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի, WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի, բրիտանացի բնագետ Դևիդ Ատենբորոյի, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Եվրոպայի խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի միջազգային դատարանի (ՄԱԿ), ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի, ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության և դրա գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինիի թեկնածությունների առաջադրման մասին։

Թեկնածուներին մրցանակի առաջադրել հնարավոր է եղել մինչև հունվարի 31-ը, այդ ժամկետը լրանալուց հետո առաջադրման իրավունքը պահպանում են միայն հանձնաժողովի անդամները, որոնք կարող են օգտվել դրանից իրենց առաջին հանդիպման ժամանակ, որը, որպես կանոն, տեղի է ունենում փետրվարին:

Հայերեն English Русский

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը