ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 28-ին, ժամը 15։07-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի թիվ 1 հասցեի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։20-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել է «Izh» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1986 թ․)։
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։