ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց,ո ր կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Թեկնածուին ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Գարեգին Բաղրամյանը 2019 թվականի ապրիլի 19-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է որպես հանձնաժողովի նախագահ: Այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս:
Գարեգին Բաղրամյանը հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում իրականացված բարեփոխումներից նախևառաջ առանձնացրեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը: «Այս առումով նախորդ 5 տարիների աշխատանքն իրապես կարելի է համարել լայնամասշտաբ ու մեծածավալ»,-նշեց Բաղրամյանը: