Հասարակական

Հրշեջները մարել են Զովունու գազալցակայանում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Զովունու գազալցակայանում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 27-ին, ժամը 15:39-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ գազալցակայանի ետնամասում գտնվող գազաբալոնների պահասենյակում գազի բալոնից (400 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։02-ին, մարվել՝ 16։06-ին։ Այրվել են բալոնից արտահոսած գազը և սենյակի տանիքի մեկուսիչ շերտը (մոտ 30 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում