Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է այն հնարավորությունը, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները կարող են ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա, ինչն ավելի վաղ չէր բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters-ից։

Գերմանիայի օրենսդիրները նույնպես դեմ են արտահայտվել այդ գաղափարին։ Իսկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման:

«Հերթական անգամ լավ բանավեճի շրջանակներում մենք քննարկել ենք, որ այն, ինչի շուրջ համաձայնության էինք եկել հենց սկզբից, կիրառելի է նաև ապագայի նկատմամբ, այն է՝ Ուկրաինայի տարածքում չեն լինի ցամաքային զորքեր և զինվորներ՝ ուղարկված Եվրոպայի պետությունների կամ ՆԱՏՕ-ի երկրների կողմից», - ասել է կանցլերը միջոցառումներից մեկի ժամանակ։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ եվրոպական երկրների ղեկավարներն այժմ պատրաստ են Եվրոպայից դուրս գտնվող երրորդ երկրներից զենք ձեռք բերել՝ Ուկրաինային ռազմական օգնությունն արագացնելու համար։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ