Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռազմական դաշինքը չի պլանավորում մարտական ուժեր ուղարկել Ուկրաինա՝ չնայած այն հայտարարություններն և լուրերին, որ որոշ Արևմտյան երկրներ կարող են իրենց զինվորներին ուղարկել Ուկրաինա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստոլտենբերգն Associated Press-ին ասել է, որ «ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային»։

«Մենք դա արել ենք 2014 թվականից և ավելացրել ենք լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Բայց Ուկրաինայում ՆԱՏՕ-ի մարտական զորքերի տեղակայման պլաններ չկան», - ասել է Յենս Ստոլտենբերգը:

Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Կիևին օգնության վերաբերյալ խորհրդաժողովից հետո հայտարարել էր, որ «ոչինչ չպետք է բացառել»։ Նա հայտնել էր, որ «ամեն ինչ հնարավոր է», չնայած բանակցությունների արդյունքում «պաշտոնական» փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։

Փարիզում տեղի ունեցած հանդիպումից առաջ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էր հայտարարել, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առանձին երկրներ դիտարկում են Ուկրաինա զինվորներ ուղարկելու հարցը, և հավելել էր, որ ինքը դեմ է այդ գաղափարին։

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան իր հերթին շեշտել է, որ «Չեխիայի Հանրապետությունն, անշուշտ, չի ցանկանում իր զինվորներին ուղարկել Ուկրաինա»։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը փետրվարի 27-ին նույնպես ասել է, որ «Լեհաստանը չի նախատեսում իր զորքերն ուղարկել Ուկրաինա»։

Արձագանքելով Մակրոնի հայտարարությանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման:

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ