Կուբայում անցկացվում է Սիգարի միջազգային փառատոնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավանայում փետրվարի 26-ին մեկնարկել է Սիգարի միջազգային փառատոնը, որն այնտեղ անցկացվում է արդեն 24-րդ անգամ։ Փառատոնն իր շուրջն է հավաքել 108 երկրների ավելի քան 2900 մասնագետների, գործարարների և սիգարը գնահատողների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ավանդաբար փառատոնի անցկացման վայրը դարձել է Համագումարների պալատը, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացնում սիգար արտադրողները և «հաբանոս» (habanos՝ այսպես են սիգարներն անվանում Կուբայում) պահելու համար հյումիդորներ՝ ձեռագործ տուփեր պատրաստողները:

Փառատոնի ծրագրով նախատեսված են ֆորումի մասնակիցների այցելություններ հանրապետության արևմուտքում գտնվող ծխախոտի պլանտացիաներ և մայրաքաղաքի սիգարի գործարաններ: Բացի այդ, հյուրերը կկարողանան մասնակցել տարբեր վարպետաց դասերի, այդ թվում՝ սիգար փաթաթելու:

Անցած տարիներին Հավանայի սիգարի փառատոնի հյուրերն են եղել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը, ամերիկացի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը, բրիտանացի մոդել Նաոմի Քեմփբելը:

Հայերեն

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների

ԱԺ նախագահն առաջարկել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքը քննարկել առանց քաղաքական շահարկումների