ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 25-ին, ժամը 10։24-ին ահազանգ է ստացել, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքում անշարժ պառկած քաղաքացի կա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բուլղարական ավանի տնակների մոտակայքի ձորակում հայտնաբերվել է Վ․ Մ․-ի (ծնված 1974 թ․) դին։
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից (մոտ 15 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։