Հասարակական

Հրշեջները մարել են Մխչյան գյուղի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Մխչյան գյուղի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 25-ին, ժամը 04։40-ին ահազանգ է ստացել, որ Մխչյան գյուղի Գայի փողոցում այրվում է տուն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել` 05։58-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում