Քաղաքականություն

Պապիկյանը վստահեցնում է՝ ռազմական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ

1 րոպեի ընթերցում

Պապիկյանը վստահեցնում է՝ ռազմական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ

ԵՐԵՎԱՆ,23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռազմական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն Հայաստանի Հանրապետության է և որևէ երկրի դեմ չէ։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին: Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են համագործակցությունն այդ գործընկերների հետ, իրանցի գործընկերները ևս հարգում են այդ համագործակցությունը»,- ասաց Պապիկյանը՝ կարծիք հայտնելով, որ նույնը պետք է անեն նաև ռուսաստանցի, ինչպես նաև մյուս գործընկերները, որովհետև Հայաստանը չունի տաբուներ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության տարբեր երկրների հետ համագործակցելու առումով։

Նա հավելել է, որ սա միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության համար է և որևէ երկրի դեմ ուղղված չէ։

«Կարծում եմ՝ կարիք չկա, որ որևէ մեկը մտահոգվի»,- եզրափակեց Պապիկյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում