Սպորտ

Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

ՍՈՖԻԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի վարկանիշային առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 մասնակից:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական օրը մեդալների համար կպայքարեն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը: Նրանց մրցելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:

Այնուհետ պայքարի մեջ կմտնի 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը (մեկնարկը` Երևանի ժամանակով ժամը 19:00):

Մրցումային օրը կեզրափակեն 87 կգ քաշային կանայք: Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը պայքարի մեջ կմտնեն Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալ է նվաճել:

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում