Հասարակական

Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտ բախվել է երկու ավտոմեքենա, երեք մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտ բախվել է երկու ավտոմեքենա, երեք մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 18-ի ժամը 02։37-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. առկա է գազի արտահոսք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Խ. Ա. Հ.) և «Nissan Pathfinder» (վարորդ՝ Ս. Հ.) մակնիշի ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Վ. Մ.-ին (ծնված 1995 թ.), Պ. Պ.-ին (ծնված 1998 թ.) և Ժ. Մ.-ին (ծնված 2007 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածներ՝ Վ. Մ.-ի և Պ. Պ.-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Ժ. Մ.-ինը՝ միջին ծանրության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում