ԱՄՆ-ն պնդում է, որ Ռուսաստանը հակաարբանյակային զենք է մշակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնը պնդում է, որ Ռուսաստանը մշակում է զենք, որը կարող է թիրախավորել արբանյակները տիեզերքում։ Այս պնդումը հիմնված է ԱՄՆ հետախուզական տվյալների վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից հակաարբանյակային զենքի մշակման մասին փետրվարի 15-ին հայտարարել է Սպիտակ տան ազգայինանվտանգության հաղորդակցություների հարցով խորհրդական Ջոն Քիրբին։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահը նախազգուշացրել էր, որ առկա է «լուրջ սպառնալիք ազգային անվտանգությանը»։

«Դա կապված է հակաարբանյակային կարողությունների հետ, որ մշակում է Ռուսաստանը։ Սա արդենտեղակայված ակտիվ կարողություն չէ, և թեև Ռուսաստանի ձգտումն այս կոնկրետ կարողությանը մտահոգիչ է, սակայն ոչ մեկի անվտանգությանն անմիջական սպառնալիք չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Քիրբին:

Սպիտակ տան խորհրդականը նշել է, որ խոսքը զենքի մասին չէ, որը կարող է օգտագործվել«մարդկանց վրա հարձակվելու կամ Երկրի վրա ֆիզիկական ավերածություններ պատճառելու համար»։ Նա հավելել է, որ սպառնալիքը «կլինի տիեզերքում տեղակայված», սակայն հրաժարվել է մանրամասնել՝ արդյոք այդ զենքը կունենա միջուկային մարտագլխիկ:

Ցանկացած հակաարբանյակային զենքի ստեղծում, ըստ Քիրբիի, «ընդհանուր մտահոգության տեղիք պետք է տա»՝ հաշվի առնելով մարդկանց կախվածությունն արբանյակներից հաղորդակցությունների, եղանակի կանխատեսման և այլնի համար։

Նա տիեզերքում զենքի տեղակայումն անվանել է միջազգային իրավունքի և պայմանագրի խախտում, որը ստորագրել են ավելի քան 130 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։

Իրավիճակի մասին տեղեկացված է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը կարգադրել է կապ հաստատել Մոսկվայի հետ այդ հարցով։

«Նա կարգադրել է մի շարք նախնական գործողություններ ձեռնարկել, այդ թվում՝ լրացուցիչ քննարկումներ Կոնգրեսի առաջնորդների հետ, ուղիղ դիվանագիտական շփում Ռուսաստանի, մեր դաշնակիցների և մեր գործընկերների հետ, ինչպես նաև աշխարհի այլ երկրների հետ, որոնցշահերը վտանգված են», - ասել է Ջոն Քիրբին։

Ավելի վաղ ABC հեռուստաընկերության աղբյուները հայտնել էին, թե իբր Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք տեղակայել տիեզերքում։ The New York Times-ի աղբյուրներն էլ հայտնել էին, թե այս ծրագիրը դեռ մշակման փուլում է։ Արձագանքելով այս հաղորդագրություններին՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրանք որակել է որպես «Սպիտակ տան հերթական հնարք», որի նպատակն է Կոնգրեսին ստիպել հաստատելլրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը։

Հայերեն English

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ