84 տարի առաջ նավապետի հետ միասին անհետացած նավը հայտնաբերվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Arlington նավը, որն իր կապիտան Ֆրեդերիկ Բերքի հետ միասին խորտակվել էր ԱՄՆ Միչիգան ​​նահանգից դեպի հյուսիս ընկած շրջանում, հայտնաբերվել է նավաբեկությունից 84 տարի անց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Great Lakes Shipwreck Historical Society» կազմակերպությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նավը հայտնաբերվել է Սուփերիոր լճի հատակին սաստիկ փոթորկի ժամանակ անհետանալուց մոտավորապես 84 տարի անց:

«Նավը հայտնաբերվել է Միչիգանի Քիվինո թերակղզուց դեպի հյուսիս՝ 600 ֆուտ (մոտ 200 մետր) խորության վրա», - ասվում է հրապարակման մեջ։

Նավաբեկությունը տեղի է ունեցել 1940 թվականի մայիսին։ Հայտնի է, որ փոթորկի սկսվելուց հետո նավապետի օգնականը կարգադրել է փոխել շարժման ուղղությունը, սակայն կապիտան Բերքը հրամայել է կրկին վերադառնալ նախկին ընթացքին։ Արդյունքում Arlington-ը բախվել է Collingwood նավին, որի վրա կարողացել են փոխադրվել անձնակազմի անդամները։ Բոլորը կարողացել են փրկվել, բացի նավի վրա մնացած կապիտանից, որի որոշումը մինչև այժմ անհասկանալի է մնում հետազոտողների համար։

«Ինչո՞ւ նա խորտակվեց իր նավի հետ միասին, երբ հեշտությամբ կարող էր փրկվել, ինչպես իր թիմի անդամները: Փաստն այն է, որ ոչ ոք երբեք չի իմանա պատասխանը», - հաղորդում է «Great Lakes Shipwreck Historical Society»-ն՝ հավելելով, որ նավապետը ձեռքով է արել ողջ մնացած անձնակազմի անդամներին՝ նախքան իր նավի հետ լճի հատակն անցնելը։

Հայերեն

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր