Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային պայքարում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային պայքարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում 3-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 3 մեդալ:

Եվրոպայի առաջնությունում իր 7-րդ ոսկե մեդալը նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երրորդ անգամ ոսկե մեդալակիր դարձավ Մալխաս Ամոյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Մանվել Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում