ԱԳ նախարարներ Բետելի և Միրզոյանի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի բացումը
1 րոպեի ընթերցում
![ԱԳ նախարարներ Բետելի և Միրզոյանի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի բացումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1130324.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, ինչից հետո հնչել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի պետական օրհներգերը: