Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով նախատեսվում է Իգոր Խովաևի այցը Երևան. Զախարովա
1 րոպեի ընթերցում
![Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով նախատեսվում է Իգոր Խովաևի այցը Երևան. Զախարովա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1130320.jpg)
ՄՈՍԿՎԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է: Ծրագրվում են հանդիպումներ ադրբեջանցի գործընկերների հետ՝ քննարկելու նաև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր: Նախատեսվում է, որ նա կայցելի նաև Երևան:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 14-ի ճեպազրույցին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՌԴ գործադրած ջանքերից:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ հաշվի առնելով գործընկերային հարաբերությունները՝ Խովաևը կողմերի հետ կքննարկի խաղաղության հաստատման հետ կապված բոլոր դետալները, դրանց կյանքի կոչման հնարավորությունները՝ հօգուտ հիմնախնդրի կարգավորման: