Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում քայլեր ձեռնարկել սահմանին իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 12-13-ին տեղի ունեցած ռազմական միջադեպերով, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Բաքուն և Երևանը պետք է խուսափեն իրավիճակը լարող ցանկացած գործողությունից։

«Հետևողականորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին ցուցաբերել զսպվածություն, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ։ Ծագող բոլոր հարցերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է անհապաղ վերադառնան եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարմանը, որը ձեռք է բերվել ամենաբարձր մակարդակով՝ 2020-2022 թվականներին։ Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է հանգուցալուծվեն դելիմիտացիայի համար ստեղծված երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- նշել է Զախարովան և ընդգծել, որ Մոսկվան պատրաստ է ցուցաբերել խորհրդատվական աջակցություն։

Չնայած Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի ու միջազգային դերակատարների ջանքերին՝ ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի նկատմամբ։ Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով