Քաղաքականություն

Մոսկվան Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է արել

1 րոպեի ընթերցում

Մոսկվան Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը՝ Բաքվին և Երևանին կոչ անելով զսպվածություն դրսևորել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է TASS-ը։

Պեսկովը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանից անհանգստացնող նորություններ են ստանում։

«Կողմերին զսպվածության կոչ ենք անում՝ խուսափելու համար յուրաքանչյուր գործողությունից, որը հակառակ կողմը կարող է սադրիչ համարել։ Շատ ուշադիր կհետևենք և կշարունակենք մեր շփումները կողմերի հետ»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նմանատիպ միջադեպերը նվազագույնը չեն նպաստում խաղաղ բանակցություններին և չեն մոտեցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման պահը։

Նա հույս է հայտնել, որ խաղաղ բանակցությունները կշարունակվեն։

Ադրբեջանը փետրվարի 13-ի առավոտյան հերթական ագրեսիան է իրականացրել Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանական զինուժը Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացել, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում