Podcast-Հարց բժշկին. բերանի խոռոչի և ատամների հիգիենային չհետևելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաղտնիք չէ, որ ատամները չլվանալը և բերանի խոռոչի հիգիենային չհետևելն առաջացնում են մի շարք հիվանդություններ: Փչացած ատամներն ու բերանի խոռոչի ոչ հիգիենիկ միջավայրը կարող են ինֆեկցիաների ներթափանցման և բերանի տհաճ հոտի առաջացմանը պատճառ դառնալ: Ստոմատոլոգիական մի շարք հիվանդությունների, այդ թվում նաև կարիեսի առաջացման հիմնական պատճառներից մեկը ատամների վրա մնացած ուտելիքի մնացորդն է:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում բժիշկ-ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Տիգրան Բազոյանի հետ զրուցել ենք բերանի խոռոչի և ատամների հիգիենայի կարևորության և ճիշտ խնամքի մասին։

Ըստ մասնագետի՝ ատամների առողջության պահպանման հարցում պետք է շեշտը դնել բերանի խոռոչի ճիշտ, որակյալ և կանոնավոր մաքրման և հիգիենայի պահպանման վրա։

Բժիշկ-ստոմատոլոգը նշեց, որ ատամները պետք է մաքրել ամեն օր երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ քնելուց առաջ: Սակայն մասնագետի՝ ցանկալի է օրվա ընթացքում ուտելուց հետո ևս մաքրել ատամները: Եթե չկա այդ հնարավորությունը՝ ամեն անգամ որևէ բան ուտելուց հետո խորհուրդ է տրվում բերանը ողողել ջրով:

«Խոզանակը նույնպես պետք միշտ մաքուր պահել և հաճախակի փոխել։ Սրանք շատ պարզ կանոններ են, որ թվում է՝ կարիք էլ չկա անդրադառնալու, բայց ելնելով մեր բուժառուների մոտ առաջացած խնդիրներից, կարող եմ ընդգծել, որ շատերը ամենօրյա պարզ խնամքը չեն իրականացնում։ Նշեմ, որ բերանի խոռոչի և ատամների հիգիենան պահպանել պետք է սովորել փոքր տարիքից։ Ծնողներին խորհուրդ եմ տալիս դեռ վաղ հասակից սովորեցնել երեխաներին հետևել և կանոնավոր մաքրել ատամները, ինչպես նաև մշտապես պրոֆիլակտիկ այցելել ատամնաբույժի»,-ընդգծեց մասնագետը։

Բերանի խոռոչի և ատամների հիգիենայի կարևորության և ճիշտ խնամքի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

Հայերեն

ՀՀ էկոնոմիկայի և ՌԴ գյուղատնտեսության նախարարները քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը

Շվանիձորում ապօրինի ընդերքօգտագործման դեպք է բացահայտվել

Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում