ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Թուրքայի հետ F-16 կործանիչների վերաբերյալ գործարքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Թուրքիային 40 նոր F-16 կործանիչների վաճառքի և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայի F-16-երի պարկը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա օպերատիվ համապատասխանեցումն ապահովելու համար»,- մեջբերել է դեսպանատունը դիվանագիտական առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի խոսքը։
ԹուրքիանմիքանիտարիառաջԱՄՆ-իցպահանջելէր40 F-16 Block 70կործանիչև80 Block 70արդիականացմանլրակազմերիրինքնաթիռներիհամար։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կոնգրեսի որոշ անդամներ կոչ էին արել նման մատակարարումները կապել Անկարայի քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։