Սպորտ

Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը, որով թիմը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ քաշային կարգերի Եվրոպայի առաջնության մեդալների համար կպայքարեն` Արսեն Հարությունյան 57 կգ, Մեջլում Մեջլումյան 61 կգ, Վազգեն Թևանյան 65 կգ, Արման Անդրիասյան 70 կգ, Հայկ Պապիկյան 74 կգ, Արման Ավագյան 79 կգ, Մուշեղ Մկրտչյան 86 կգ, Կնյազ Իբոյան 92 կգ, Սերգեյ Սարգսյան 97 կգ, Լյովա Գևորգյան 125 կգ:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Առաջնությունը կկայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` փետրվարի 12-18-ը:

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում