Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում