Հունգարիան պատրաստակամ է ինտենսիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Հունգարիայի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԲՈՒԴԱՊԵՇՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հուսով է, որ Հայաստանը և Հունգարիան կկարողանան հարաբերություններն ավելի ինտենսիվացնել և համագործակցության շոշափելի արդյունքի հասնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նովակն այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ասուլիսի ժամանակ:

Նա ողջունեց նախագահ Վահագն Խաչատուրյանին Բուդապեշտում՝ ընդգծելով, որ իրենց համար մեծ պատիվ է, որ Հայաստանի նախագահը այցելել է Հունգարիա պաշտոնական այցով:

«Մենք մի քանի առիթ ունեցել ենք հանդիպել, հնարավորություն ենք ունեցել քննարկել տարբեր հարցեր, բայց սա ՀՀ ներկայիս նախագահի առաջին պաշտոնական այցն է Հունգարիա, և ես շատ ուրախ եմ, որ նա ընդունել է մեր հրավերը: Վերջին անգամ 2009 թվականի նոյեմբերին ենք ունեցել Հայաստանի նախագահի այց, իսկ քաղաքական համակարգի փոփոխությունից հետո սա առաջին անգամն է, որ նախագահը այցելում է Հունգարիա: Հուսով եմ, որ կկարողանանք այս միտումը փոխել և մեր հարաբերություններն ավելի ինտենսիվացնել, ավելի շատ պաշտոնական այցեր ունենալ երկու երկրների միջև: Մեր կողմից պատրաստակամություն կա և ես հուսով եմ, որ ձեր կողմից այն նույնպես կա»,- ասաց Նովակը:

Հունգարիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը պատմական համարեց:

«Պետք է հասկանանք մեր դիվանագիտական հարաբերությունների բովանդակությունը, որպեսզի կարողանանք լուծել բոլոր նախկինում եղած թյուրիմացությունները: Երկու երկրների միջև կա շոշափելի քննարկում, և երկուս երկրներն էլ հետաքրքրված են միմյանց ավելի լավ հասկանալ, ընկալել: Երկրներն արդեն իսկ երկու հուշագրեր են ստորագրել, որը վկայում է, որ մենք պատրաստակամ ենք համագործակցել»,- նշեց Նովակը:

Հայերեն English فارسی Français Русский 中文

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո