Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը ԵԱ-ին կմասնակցի ամբողջական կազմով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը ԵԱ-ին կմասնակցի ամբողջական կազմով

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է Եվրոպայի առաջնության կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Մանվել Խաչատրյան (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Առաջնությունը կկայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում` փետրվարի 12-18-ը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում