Podcast-Հարց բժշկին. երեխաների մոտ տարբեր տարիքում հանդիպող փորացավերն ունենում են տարբեր պատճառներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորածնային շրջանում ծնողներին շատ են անհանգստացնում երեխաների մոտ հանդիպող տարբեր տեսակի խնդիրներն ու ցավերը: Դրանցից որոշների պատճառները հնարավոր է լինում հասկանալ, որոշները՝ ոչ: Նման խնդիրներից է նաև նորածնային կոլիկան: Նորածնային կոլիկաներն առավելապես երեկոյան ժամերին հանկարծակի առաջացող սուր ցավերն են, որն ուղեկցվում է երեխայի սաստիկ լացով և ընդհանուր անհանգստությամբ։

Այս դեպքում երեխայի անհանգստությունն ի հայտ է գալիս առանց որևէ ակնհայտ պատճառի, և ոչ մի հանգստացնող միջոց այն չի թեթևացնում:

Մանկահասակ երեխաների խնամքին, զարգացմանը և հաճախ հանդիպող խնդիրների շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Աննա Բալայանի հետ։

Մասնագետը, խոսելով 0-ից մինչև 6 ամսական երեխաներին հաճախ տանջող փորացավերից՝ կոլիկաներից, նշեց, որ դրանք չեն անցնում երեխային գրկելիս կամ սովորական խնամքի միջոցառումներ իրականացնելիս։ Ընդ որում, ցավը հանկարծակի էլ անցնում է։

«Առհասարակ ծնողները շատ են դիմում բժիշկներին հենց փորացավերի գանգատներով և այս պարագայում բժշկի ամենակարևոր գործառույթն այն է, որ նա կարողանա տարբերակել և բացատրել ծնողին, թե ինչ խնդրի հետ գործ ունեն, արդյոք առկա են այնպիսի խնդիրներ, որոնք կյանքին սպառնացող են և անհետաձգելի բուժական միջոցառումներ են պահանջում»,-ասաց մասնագետը։

Անդրադառնալով վաղ դպրոցական տարիքում հանդիպող փորացավերին և դրանց հիմնական պատճառներին բժիշկն ընդգծեց, որ այս դեպքում փորացավերը շատ հաճախ կապված են լինում երեխաների էմոցիոնալ ֆոնի, սթրեսի հետ և համընկնում է հենց երեխաների դպրոց հաճախելու հետ: Ըստ մասնագետի՝ այն ավելի հաճախ հանդիպում է ավելի պատասխանատու երեխաների մոտ, որոնք ինչ-որ դասեր միգուցե լավ չեն պատրաստել և դրանից ելնելով լարվում են: Այդ փորացավերը հատկապես դրսևորվում են առավոտյան:

Երեխաների մոտ տարբեր տարիքում հանդիպող փորացավերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

ԼսեքնաևայլթեմաներովPodcast-ները

Հայերեն

Լիբանանի նախագահն Էրդողանի որդու հետ քննարկել է  երկկողմ գործընկերության ընդլայնման ուղիները

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Մատվիենկոն վստահ է, որ Հայաստանի իշխանությունների կայացրած ցանկացած որոշում ազդեցություն չի ունենա ԵԱՏՄ-ի կայունության վրա

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան