Միջազգային

ԱՄԷ դեսպան, դոկտոր Նարիման Ալ-Մուլլան ողջունել է համաշխարհային միասնությունը՝ Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ

7 րոպեի ընթերցում

ԱՄԷ դեսպան, դոկտոր Նարիման Ալ-Մուլլան ողջունել է համաշխարհային միասնությունը՝ Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ Հայաստանում ԱՄԷ-ի դեսպան, դոկտոր Նարիման Ալ-Մուլլան ի սրտե շնորհավորել է մարդկանց ամբողջ աշխարհում՝ ընդգծելով, որ այս օրն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ընդգծում է տարբեր համայնքների միջև միասնության, փոխըմբռնման և համագործակցության խթանման կարևորությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեսպանը հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև՝ փետրվարի 4-ը Մարդկային եղբայրության միջազգային օր հռչակելու մասին՝ հրավիրելով բոլոր անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին ամեն տարի նշել այդ օրը:

«Մարդկային եղբայրության միջազգային օրը ոգեկոչվել է աշխարհի երկու մեծ կրոնական առաջնորդների՝ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Մեծ Իմամ Ալ-Ազհար Ահմեդ Ալ-Թայեբի կողմից

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում 2019 թվականի փետրվարի 4-ին Մարդկային եղբայրության մասին պատմական փաստաթղթի ստորագրմամբ»,- հայտնել է դեսպանը՝ հավելելով, որ օրը միջկրոնական և միջմշակութային երկխոսության, հանդուրժողականության, կարեկցանքի ու համերաշխության ամենամյա տոն է։ Սա նաև կոչ է Մարդկային եղբայրության մասին փաստաթղթում ուրվագծված արժեքները գործի դնելու, ավելի խաղաղ աշխարհ կառուցելու համար:

«Մենք կարծում ենք, որ Մարդկային եղբայրության մասին փաստաթղթի արժեքներն առանցքային են խաղաղության հաստատման համար բոլոր մակարդակներում՝ անհատների, կազմակերպությունների, ազգերի և նույնիսկ մարդկության ու շրջակա միջավայրի միջև», - ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Մարդկային եղբայրության միջազգային օրը նպատակ ունի հանրային ուշադրությունը հրավիրել պատմական փաստաթղթի ստորագրման հերթական տարեդարձի վրա:

Դեսպանը նշել է, որ Մարդկային եղբայրության միջազգային օրն այն առանցքային նախաձեռնություններից է, որը վերահսկվում է Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի կողմից, որն իր հերթին մարմնավորում է մարդկային եղբայրության սկզբունքներն ու ներկայացնում դրանք՝ որպես վառ գործնական օրինակներ։ Կոմիտեն անկախ կազմակերպություն է, որը ստեղծվել է՝ խթանելու մարդկային եղբայրության արժեքներն ամբողջ աշխարհի համայնքներում և իրականացնելու Մարդկային եղբայրության մասին փաստաթղթի ձգտումները:

«Մեր առաքելության միջոցով մենք նախատեսում ենք ունենալ սրտաբաց համայնքների աշխարհ, որտեղ բոլոր խավերի մարդիկ միասին ապրում են ներդաշնակորեն՝ որպես մեկ մարդկային ընտանիք: Մենք հավատում ենք, որ մարդկային եղբայրության արժեքները համամարդկային են: Նրանք ուժ ունեն և կարող են ներդաշնակություն ստեղծել աշխարհի մարդկանց միջև՝ չպահանջելով միօրինակություն։ Մենք նվիրված ենք ամբողջ աշխարհում այդ արժեքների առաջխաղացման ու պահպանման գործին: Հավատում ենք, որ այս արժեքներն են հանդիսանում խաղաղ գոյակցության ստեղծման բանալին անհատների և ազգերի միջև՝ անկախ դավանանքից, ռասայից կամ կրոնից»,- նշել է Ալ-Մուլլան։

Անդրադառնալով Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի նախաձեռնություններին՝ դեսպանն ընդգծել է, որ բացի միջազգային օրը նշելու նախաձեռնությունից, կոմիտեի կողմից մեկնարկել են հանդուրժողականության և մարդկային եղբայրության արժեքների տարածման այլ նախաձեռնություններ, որոնցից ամենահայտնին են Աբրահամյան Ընտանիքի Տան հիմնադրումն ու Զայեդ մրցանակաբաշխությունը:

«Աբրահամյան Ընտանիքի Տունը միջկրոնական համալիր է Աբու Դաբիում, որն առաջնորդվելով «սիրեք ձեր մերձավորին» պատգամով՝ նպատակ ունի համախմբել տարբեր դավանանքների մարդկանց և ընդհանուր հիմքի վրա սովորել միմյանցից: Աբրահամյան Ընտանիքի Տունը պատմության մեջ առաջին տարածքն է, որտեղ ներդաշնակորեն համադրվել են եկեղեցին, մզկիթը և սինագոգը: Ծառայելով որպես միջկրոնական երկխոսության հարթակ՝ Աբրահամյան Ընտանիքի Տունը պահպանում է յուրաքանչյուր կրոնի՝ հուդայականության, քրիստոնեության և իսլամի եզակի բնութագրերն իրենց առանձին պաշտամունքային վայրերով», - տեղեկացրել է Ալ-Մուլլան։

Ինչ վերաբերում է մարդկային եղբայրության Զայեդ մրցանակին, դեսպանն ասաց, որ այն մեծարում է անհատներին, կազմակերպություններին և այլոց, ովքեր զբաղված են այնպիսի աշխատանքով, որը մեծ ներդրում է ունենում մարդկային եղբայրության ամրապնդման մեջ ամբողջ աշխարհում: Դա անկախ համաշխարհային մրցանակ է, որը սահմանում է մեկ միլիոն դոլար մրցանակ և կոչված է ոգեշնչել բոլոր մարդկանց, ովքեր աշխատում են իրենց համայնքներում հանուն մարդկային եղբայրության:

«Այս նախաձեռնությունների միջոցով մենք ձգտում ենք նպաստել ողջ մարդկության համար կայուն սոցիալական ներդաշնակությանը՝

• Խորացնել մարդու արժանապատվությունը պաշտպանող և միջազգային համերաշխությունը խթանող մշակույթների միջև մարդկային եղբայրության և համակեցության արժեքները:

  • Խթանել խաղաղ, արդար, հանդուրժող և սոցիալապես ներառական հասարակությունները՝ զերծ մնալով ռասիզմից, խտրականությունից և բռնությունից:

• Հզորացնել կանանց, երիտասարդությանը, խոցելի խմբերին և մարգինալացված համայնքներին, որպեսզի ոչ ոք հետ չմնա:

• Ազդել օրենսդրության, քաղաքականության և գործելակերպի վրա, որոնք նպաստում են մշակութային և կրոնական հանդուրժողականության պարտադրմանը:

• Զարգացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերը, որոնք սովորեցնում են մարդկային եղբայրության արժեքները:

• Քաջալերել փորձառություններն ու այն ծրագրերի ստեղծումը, որոնք ներառում են մարդկային եղբայրության արժեքները ժամանակակից հասարակություններում:

• Աջակցել կրոնական հաստատությունների միջև համատեղ գործողություններին, ամրապնդել կրոնների դերը խաղաղության և մարդկային եղբայրության հասնելու գործում:

• Պաշտպանել Երկիր մոլորակի էկոհամակարգերը՝ կլիմայական ճգնաժամն ու էկոլոգիական դեգրադացիան համարելով որպես հրատապ բարոյական խնդիրներ, որոնք սպառնում են աշխարհի ապագային

• Խթանել գործընկերություն և սերտ համագործակցություն պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ կառույցների միջև՝ աջակցելու ընդհանուր նպատակներին»,- եզրափակել է դեսպանը:

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում